Հրաշալի ձայնասկավառակը / Վերլուծություն

Եվս մեկ սարոյանական հիանալի պատմվածք, որը գրված էր 1921 թվականին կատարված մի հետաքրքիր դեպքի մասին։ Սարոյանը պատմում էր, որ տասներեք տարեկան էր և արդեն գումար էր վաստակում՝ ընտանիքին օգնելու համար և իր առաջին աշխատավարձը ծախսում է գրամոֆոնի և ձայնասկավառակի վրա։ Իհարկե, մայրը զայրացավ, քանի որ այդ գնումը անիմաստ համարեց իրենց աղքատ ընտանիքում։ Չնայած հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ գնումը այդքան էլ անիմաստ չէր։
Նախ ուզում եմ ասել, որ երաժշտությունը շատ հզոր մի ուժ է, որին անհնար է դիմադրել։ Միշտ երբ փողոցում երաժշտություն ես լսում, ակամա սկսում եմ երգել և շարժվել։ Եվ այդ շարժումները քեզ երջանկացնում են՝ դարձնելով անհոգ։ Որոշ մարդիկ կարծում են, երգարվեստի թե ոչ բոլոր ճյուղերն են հաջողված։ Ես իմ հերթին կարծում եմ, որ չկա լավ կամ վատ երաժշտություն։ Պարզապես կա այն երաժշտությունը, որը քեզ համար չէ ստեղծված։ Այս պատմությունը շատ լավ ցույց տվեց երգի ուժը։ Մայրը սկզբում դեմ էր ձայնասկավառակին, սակայն նա լսեց այդ գեղեցիկ մեղեդին և զգաց այն գեղեցիկ զգացողությունը, երբ ամբողջ մարմնովդ դող է անցնում և սիրտդ սկսում է դանդաղ խփել։ Դա նաև խոսում է այն մասին, որ մարդը, թեկուզ աղքատության մեջ, չի մոռանում հոգևորը։ Զվարճալին այն էր, որ մայրը խնդրեց որդուն ևս մեկ սկավառակ գնել, բայց արդեն այլ մեղեդիով՝ այս անգամ արդեն չափսոսալով այն գումարը, որը հատկացրեց որդուն։ Եզրափակելով խոսքս կավելացնեմ, որ մանկուց երազել եմ զբաղվել երգով, բայց չեմ հաջողեցրել։ Երազել եմ, քանի որ երաժշտություն լսելիս կամ երգելիս զգում եմ այդ անհոգությունը, որի մասին խոսեցի։ Հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսեմ ուղղակի երգի հանդեպ սիրուց զարգացնել տաղանդ, ինչքան որ դա կհաջողվի ինձ։