«Սուրբ երրորդությունը»՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
    Մեսոպ Մաշտոցը ուսում ստանալուց, արքունիքում զինվորական լինելուց հետո սկսում է զբաղվել քրիստոնեության քարոզչությամբ։ Իր աշակերտների հետ գյուղից գյոգղ շրջելով նա հասկանում է, որ ժողովրդի մջ շաատ է արմատակալված ոտար լեզուները, դրանց շնորհիվ նաև անցկացվում էին կրոնական ծիսակատարությունները։ Այդ ամենը տեսնելուց հետո նա հասկանում է, որ շատ շտապ պետք է մի բան ձեռնարկել ժողովուրդը կործանումից փրկելու համար։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
    Սահակ ՊԱրթևը այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսն էր և նա նույնպես հասկանում էր որ չի կարելի քարոզել մի կրոն, որի ծիսակատարությունները կատարվելու էին այլ լեզուներով և բացի այդ որը քարոզվելու էր օտար լեզուներով։ Այդ իսկ պատճառով նա համամիտ էր Մեսրոպ Մաշտոցի հետ և օգնեց նրան որպեսզի Մաշտոցը կարողանա ստեղծել հայոց գրերը։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
    Վռամշապուհ թագավորը կարծում եմ մտածում էր ոչ միայն կրոնի այլ նաև ժողովրդի անկախության մասին։ Այժ ժամանակ Հայաստանը գտնվում էր Բյուզանդայի տիրապետության, նրա ազդեցության տակ դրա համար էլ պետք էր մի բանը որը կօգներ ժողովրդին ունենալ իր համախմբող միջոցը և դրա ամենալավ տարբերակը հենց գիրն ու գրականությանունն էր։

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 107-114
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 80-85

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։

  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։

8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։

8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 55-61
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 102-107
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 75-80

Առաջադրանք / Թարգմանություն

Թարգմանել նյութը արևմտահայերենից հայերեն։

Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:

Ես անցնում էի արտերի եզրով։ Առատ դաշտի եզրերը բաժանված էին տղամարդ ու կնոջ հնձվորների բազմությամբ, ովքեր անդադար հնձում էին։ Ճանապարհներին նույնպես քաղված հացահատիկի կապոցներով բեռնված ջորիների և էշերի շարքեր էին հայտնվում։ Նրանք կգային, կհասնեին, կմիանային իմ շարքին, երկար-երկար քարավան կկազմեին, ու  նրանց ուղեկցող տղաների մեծ խմբով՝ կենդանիների պարանոցներին բազմաձայն հնչյուններով ու երգերով զանգակներ կախած, մենք հաղթանակորեն կիջնեինք գյուղ, կալերը։ Սայլերով տեղափոխվելը անհնարին էր, որովհետև անհարթ, լեռնոտ էր մեր երկիրը, վեր ու վար ճանապարհներով։  

Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելո