Նախագիծ / Տարազները որպես սոցիալական դիրք և կարգավիճակ

Ինչպես հայնտի է հնում մարդու զգեստը խոսել է այդ մարդու մասին։ Խոսքը գնում է օրինակ՝ սոցիալական դիրքի, կարգավիճակի մասին,սեռատարիքային տարբերության,տոնակատարության։ Ես կուղենամ խոսել սոցիալական դիրքի մասին։ Իհարկե, տարբերությունը խավերի հագ ու կապի մեջ շատ մեծ էր։ Նախ եկեք հասկանանք ինչ մասերից են բաղկացախ հայկական ավանդական տարազները։

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Օրինակ՝ ազնվականները նածընտրել են պատմուճաններ։ Պատմուճանը՝ երկար ու լայն թիկնոցանման տղամարդու վերնազգեստ։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանանց հագուստը եղել է բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կտորը նույնպես խեսում էր սոցիալական դիրքի մասին։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։ Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը։

Ինչպես հասկացանք բոլորի հագուստը հիմնականում նույն էր։ Բարձր խավի ներկայացուցիչները սիրում էին տարբերվել և իրենց հագուստը հետևաբար ավելի ճոխ էր երևում։ Այդ տեսքը ապահովում էին զարդերը։ Ոսկու և արծաթկա իրերի առկայությունը։ Անգամ գլխաշորը ուներ ոսկե շղթաներ և մետաղադրամներ։ Պարզ է դառնում, որ ավելի շատ ոսկի կրողը ավելի հարուստ էր։ Կրում էին շատ քանակությամբ զարդեր։ Ապարանջաններ, վզնոցներ, աջքուլունք, խաչեր և ականջօղներ։ Նույնպես ոսկուց և արծաթից։ Թեև տարբեր տարածաշրջաններում զարդերը տարբերվել են, դրանք ունեցել են որոշ ընդհանրություններ։ Եվ հետաքրքիր փաստ՝ տղամարդիկ նույնպես կրում էին զարդեր, անգամ ականջօղեր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*