Հունվարյան հաշվետվություն

Հունվար ամիսը շատ լեցուն էր տարբեր հետաքրքիր իրադարձություններով։ Մանակցեցինք մի շարդ նախագծերի։
Առաջինը կուզենամ խոսել Դիջիթեք 2022-ի մասին։ Այս նախագծի շրջանակներում մենք մասնակցեցինք մի շարք մասնագիտական սեմինարների։ Օրինակ՝ սովորեցինք արհեստական բանականությոան մասին շատ հետաքրքիր նյութեր։ Նաև մասնակցեցինք HTML և CSS դասընթացի։ Բացի այդ բոլոր սեմինարներից ես նաև հանդիսացա որպես դասավանդող։ Ավելի ճիշտ, դասավանդողների՝ Մարիամ Տոնոյանի, Էլեն Եսայանի, և Թամարա Ալոյանի հետ, ես մասնակցեցի Exel և Word ծրագրերի դասավանդմանը։ Առնչվեցի փոքրիկների հետ, որոնք սրահեղված փորձում էին սովորել մեր ամեն մի արտաբերած խոսքը։


Երկրորդ իրադարձությունը «Բնագիտական ստուգատեսն» էր։ Այս նախագծի շրջանակներում մենք պատրաստեցինք մուլտֆիլմ, որում խոսվում էր կլիմայի փոփոխության հիմախնդրի մասին։ Խորհուրդ կտամ բոլորիդ դիտել և տարածել այդ մուլտֆիլմը, քանի որ միայն մենք կարող ենք լուծել այդ խնդիրը, և փրկել մեր մոլորակը։


Երրորդ իրադարձությունը դա ձմեռային ստուգատեսն էր։ Ձմեռային ստուգատեսը հնարավորություն տվեց այցելել Հայաստանի գեղեցիկ վայրեր և վայելել ձմռան իրական գեղեցկությունը։ Եվ իհարկե, կատարել ֆիզիկական աշխատանք, քանի էր հենց դրանում էր կայանում ստուգատեսի նպատակը։

Չորրորդ իրադարձության մասին ես մանրամասն խոսել եմ «Ձմեռային ազգագրական փառատոն» լուսաբանման մեջ։ Երկու խոսքով կարող եմ ասել, որ մենք գրականության և հայոց լեզվի դասերի շրջանակներում ուսանել ենք հայ հին բարբառներից մեկը՝ Մշո բարբառը։ Նաև կատարել եմ մի շարք առաջադրանքներ, որոք տեղադրել եմ վեր նշված հղումով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*