Ձմեռային ազգագրական փառատոն

Հունվար ամիսը լի էր տարբեր հետաքրքիր նախագծերով, փառատոններով և մասնագիտական հետաքրքիր սեմինարներով։ Կոնկրետ այս փառատոնի ընթացքը շատ ուսուցանող էր, քանի որ մենք ուսումնասիրում էին հին հայկական բարբառնորից մեկը՝ Մշո բարբառը։ Չնայած նրան, որ ներկայում քչերն են տիրապետում և խոսում այս բարբառով, պահպանված բոլոր գրքերը մեզ օգնեցին կարդալ այս հետաքրքիր հայերենի ճյուղը։ Մենք շատ ուսումնասիրություններ ենք կատարել տվյալ բարբառի ճյուղի հետ կապված։ Անցել ենք նաև բարբառով մի շարք առակներ։ Առաջին առակը, որը ընթերցեցինք լսարանում, «Դեվեն ու գառները», ինչը փոխադրվում է «Ուղտն ու գառները»։ Մի շարք այլ առակներ ընթերցելուց հետո կազմեցի անհատական բառարան։ Իհարկե, այստեղ ներառված են շատ քիչ բառեր, բայց ես աշխատել եմ փնտրել ամենաշատ հանդիպող բառերը։ Բացի այս բոլոր հանձնարարություններից` ընտրեցի ինձ դուր եկած առակը, որի ամվանումը «Կնիկ» — է։

   Ընդհանում առմամբ, այս ամսվա շրջանակներում շատ նոր բաներ իմացա հայկական բարբառների տեսակների մասին։ Սա նաև պատճառ դարձավ ուսումնասիրել իմ տոհմածառը և իմ նախահայրերի պատմությունը։ Օրինակ՝ պարզեցի, որ իմ ընտանիքը հիմնականում Սյունիքից է։ Եվ իհարկե, ուզում եմ ավելի ու ավելի ուսումնասիրել իմ պապերի լեզուն՝ Սյունիքի բարբառը։ Ներկայումս մի քիչ տիրապետում եմ, սակայն հույս ունեմ, որ ուսումնասիրություններիցս հետո լիովին կտիրապետեմ։