Այսօր Դիջիթեքի շրջանակներում որոշեցի օգնել ընկերներիս և մասնակցել Online Word, Excel ծրագրերի դասավանդմանը։
Առաջին օրը այցելեցինք Մխթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ։ Գործ ենք ունեցել չորորդ և հինգերորդ դասարանցիների հետ։ Ի զարմանքս ինձ երեխաները բավական հետաքրքրված էին։ Մինչ դեռ դասընթացավարները (Մարիամ Տոնոյան, Էլեն Եսայան, Թամարա Ալոյան) բացատրում էին որոշ գործիքնորը՝ ես հասցնում էի շրջել երեխաների կողքով և ուղղումներ անել։
Երկրորդ օրնը մենք նոր երեխաների հետ ծանոթացանք։ Այս անգամ երրորդ և երկրորդ դասարանցիների հետ էինք։ Մենք սովորեցինք Micrisoft Excel և Power Point ծրագրերը։ Երեխանորը շատ հետաքրքրված էին և փորձում էին յուրացնել ամեն մի խոսքը։
Հյուսիսային դպրոցում մենք աշխատում էինք նույն, արդեն ծանոթ խմբի հետ։ Շարունակում էինք սովորել Online exel։ Երեխաները արդեն կարողանում էին օգտվել ծրագրից և օգտագործել սկսնակ գործիքները։
Երրորդ օրը դասժամերը անց կացան Հյուսիսային դպրոցում և քոլեջում։ Հյուսիսային դպրոցում մենք շարունակում էինք արդեն հարազատ դարձած խմբի հետ։ Երեխաները արդեն հեշտորեն կատարում են հանձնարարված տնային աշխատանքները և ամեն անգամ սիրով դիմավորում են մեզ։
Երկրորդ դասաժամը անցկացվեց քոլեջում։ Առաջին անգամ էր, որ դասը անց կացրեցինք մեր քոլեջում։ Խումբը մեծահասակների էր և հետևաբար ավելի հեշտ էր դասն անցկացնելը։ Ուսումնասիրեցինք Word ծրագիրը և որոշ չափով նաև Excel ծրագիրը։